Հունիսի 1-ին՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կմեկնարկի Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկությունը, որը կանցկացվի առաջին անգամ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ խաղարկությանը կմասնակցեն ՀՖՖ Ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից 5 և սիրողական 11 ակումբներ։ Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:
Մրցաշարի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։