«Արարատ-Արմենիայի» և «Նոայի» միջև Հայաստանի Սուպերգավաթային դիմակայությունում Աշոտ Ղալթաղչյանի գլխավորած մրցավարական բրիգադը հանդես եկավ նոր համազգեստով։
ՀՖՖ-ի կնքած նոր պայմանագրով գալիք մրցաշրջանից սկսած Հայաստանի առաջնությունն ու գավաթի խաղարկությունը սպասարկող մրցավարները հագնելու են Macron ընկերության տրամադրած համազգեստը։
Ի դեպ, համազգեստը ունենալու է գունային երեք տարբերակ՝ կանաչ, կապույտ և սև գունային լուծումներով։
Հիշեցնենք, որ Macron-ը հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի տեխնիկական հովանավորը: Նրա հետ պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ: