Ռեալը նոր Նեյմարի է փնտրում և գնում է երիտասարդ բրազիլացիների. այդ ամենը ղեկավարում է Վալվերդեին, Կազեմիրոյին և Վինիսիուսին գտած նախկին լրագրողը - Armsport.am
7.02.23
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • ԱԱ 2022
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • ԻՍՊԱՆԻԱ
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Քրիստիան Ացուն ողջ է․ Նրան դուրս են բերել փլատակների տակից և հոսպիատալացրել

    Մոնցան Ա Սերիայի միակ թիմն է, որը դեռ չի պարտվել 2023 թվականին

    Թուրքական ակումբի դարպասապահը մնացել է փլատակների տակ. նրան չեն կարողանում գտնել

    Ալ-Նասրի ֆուտբոլիստների անակնկալը Ռոնալդուին՝ ծննդյան օրվա առթիվ

    Հաթայսպորը հերքել է տեղեկությունը, որ Քրիստիան Ացուին ողջ են գտել փլատակների տակ

    Պետք է խուսափենք Ա Սերիայից դուրս մնալուց․ Ալեգրի

    Չավին հիանալի աշխատանք է կատարում․ Լապորտա

    Ռոտենը քննադատել է ՊՍԺ-ի՝ Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու մտադրությունը

    Trending Tags

    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիսիտուհիների թարմացված վարկանիշային աղյուսակը

      ATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը

      Նադալը շնորհավորել է Ջոկովիչին՝ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելու կապակցությամբ

      WTA թարմացված վարկանիշային աղյուսակը

      ATP վարկանիշային աղյուսակ․ Խաչանովը բարձրացել է յոթ հորիզոնականով, առաջատարը Ջոկովիչն է

      Ջոկովիչի էմոցիաները՝ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելուց հետո (տեսանյութ)

      Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

      Սոբոլենկոն՝ Australian Open-2023-ի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
        • Ազատ ոճի

        Կյանքից հեռացել է անկախ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահը

        Ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում

        Լյովա Վարդանյանին նվիրված ազատ ոճի մրցաշարին 7 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն

        Մ23 ԱԱ մեդալակիր ըմբիշի դոպինգ թեստը դրական է եղել

        Այս տարվա գլխավոր մարզական իրադարձությունները․ ՄԱՐԶԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ-2023

        Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

        Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները

        Հսկայածավալ շինարարություն է ընթանում. Կարեն Գիլոյան

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • ՎՈԼԵՅԲՈԼ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          TOKYO, JAPAN - AUGUST 08: The Olympic Cauldron during the Closing Ceremony of the Tokyo 2020 Olympic Games at Olympic Stadium on August 08, 2021 in Tokyo, Japan. (Photo by Fred Lee/Getty Images)

          Մարսելն առաջինը կընդունի Փարիզ-2024-ի կրակը

          Մենք իսկապես ցանկանում ենք հաղթել. Պիոլին՝ Միլանյան դեբիի մասին

          Մենք չափազանց մոտիվացված ենք մոտենում նոր մրցաշրջանին. Ֆերստապեն

          Նոյերը խոսել է ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ

          Բեյլն իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ գոլֆում

          Հայ լողորդները կնախապատրաստվեն Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

          ՄՕԿ-ը ռուս ու բելառուս մարզիկների վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել

          Լոս Անջելեսը նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          • ՄԵԴԻԱ
          • ԱԱ 2022
          Որոնման որդյունք՝ 0
          Տեսնել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • ԱԱ 2022
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • ԻՍՊԱՆԻԱ
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Քրիստիան Ացուն ողջ է․ Նրան դուրս են բերել փլատակների տակից և հոսպիատալացրել

            Մոնցան Ա Սերիայի միակ թիմն է, որը դեռ չի պարտվել 2023 թվականին

            Թուրքական ակումբի դարպասապահը մնացել է փլատակների տակ. նրան չեն կարողանում գտնել

            Ալ-Նասրի ֆուտբոլիստների անակնկալը Ռոնալդուին՝ ծննդյան օրվա առթիվ

            Հաթայսպորը հերքել է տեղեկությունը, որ Քրիստիան Ացուին ողջ են գտել փլատակների տակ

            Պետք է խուսափենք Ա Սերիայից դուրս մնալուց․ Ալեգրի

            Չավին հիանալի աշխատանք է կատարում․ Լապորտա

            Ռոտենը քննադատել է ՊՍԺ-ի՝ Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու մտադրությունը

            Trending Tags

            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիսիտուհիների թարմացված վարկանիշային աղյուսակը

              ATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը

              Նադալը շնորհավորել է Ջոկովիչին՝ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելու կապակցությամբ

              WTA թարմացված վարկանիշային աղյուսակը

              ATP վարկանիշային աղյուսակ․ Խաչանովը բարձրացել է յոթ հորիզոնականով, առաջատարը Ջոկովիչն է

              Ջոկովիչի էմոցիաները՝ Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելուց հետո (տեսանյութ)

              Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

              Սոբոլենկոն՝ Australian Open-2023-ի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                • Ազատ ոճի

                Կյանքից հեռացել է անկախ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահը

                Ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում

                Լյովա Վարդանյանին նվիրված ազատ ոճի մրցաշարին 7 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն

                Մ23 ԱԱ մեդալակիր ըմբիշի դոպինգ թեստը դրական է եղել

                Այս տարվա գլխավոր մարզական իրադարձությունները․ ՄԱՐԶԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ-2023

                Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

                Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները

                Հսկայածավալ շինարարություն է ընթանում. Կարեն Գիլոյան

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  TOKYO, JAPAN - AUGUST 08: The Olympic Cauldron during the Closing Ceremony of the Tokyo 2020 Olympic Games at Olympic Stadium on August 08, 2021 in Tokyo, Japan. (Photo by Fred Lee/Getty Images)

                  Մարսելն առաջինը կընդունի Փարիզ-2024-ի կրակը

                  Մենք իսկապես ցանկանում ենք հաղթել. Պիոլին՝ Միլանյան դեբիի մասին

                  Մենք չափազանց մոտիվացված ենք մոտենում նոր մրցաշրջանին. Ֆերստապեն

                  Նոյերը խոսել է ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ

                  Բեյլն իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ գոլֆում

                  Հայ լողորդները կնախապատրաստվեն Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

                  ՄՕԿ-ը ռուս ու բելառուս մարզիկների վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել

                  Լոս Անջելեսը նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ԱԱ 2022
                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ

                  Ռեալը նոր Նեյմարի է փնտրում և գնում է երիտասարդ բրազիլացիների. այդ ամենը ղեկավարում է Վալվերդեին, Կազեմիրոյին և Վինիսիուսին գտած նախկին լրագրողը

                  ՖՈՒՏԲՈԼ, ԻՍՊԱՆԻԱ, Միջազգային ֆուտբոլ, ՍՊՈՐՏ LIFE
                  29.05.20 / 12:50
                  0

                  Ծանոթացեք՝ Խունի Կալաֆատ.

                  Վերջին տարիների ընթացքում «Ռեալը», կարելի է ասել, «որս է սկսել» տաղանդավոր պատանիների նկատմամբ և նրանց շանս է տալիս հիմնական կազմում:

                  2014 թվականից ի վեր «Ռեալը» մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների է ձեռք բերել, ինչպես թանկարժեք և շատ շահարկված (Վինիսիուս, Սեբալյոս, Յովիչ), այնպես էլ ոչ հայտնի անուն ունեցողների՝ «գավառական» լիգաներից (Լունին, Կուբո, Վալվերդե, Կազեմիրո), և ընդամենը 2 սուպերաստղի տրանսֆեր է ձևակերպել՝ Կուրտուայի և Ազարի (գումարած Յովիչը, որը սուպերաստղի պես թանկ արժե, բայց արդյունավետ է ինչպես անուն չունեցողը գավառական լիգայից):

                  Այստեղ ձևավորվեց գլխավոր ուղղությունը՝ սուպերտաղանդները Բրազիլիայից: 2014 թվականից սկսած «Ռեալն» ավելի քան 10 բրազիլացու հետ է պայմանագիր կնքել: Ոմանք մնացին «Կաստիլիայում» կամ վերադարձան հայրենիք, բայց դուք հաստատ գիտեք Կազեմիրոյին և Միլիտաոյին և զարմանում եք այն 120 մլն եվրոյի վրա, որ ծախսվել է Վինիսիուսի, Կազեմիրոյի և Ռեյների վրա:

                  Այսքան շատ բրազիլացի «Ռեալում» չէր եղել, թերևս, 2006 թվականից ի վեր:

                  Perez kidnapped the young Brazil@realmadrid 😜❤💪🇩🇿🌹 pic.twitter.com/YOYLyaGgfr

                  — Ilais chakir baile (@BaileIlais) January 21, 2020

                  Պերեսը չի բարձրաձայնել տվյալ քաղաքականությունը, բայց իսպանական լրատվամիջոցները երկու տարբերակ ունեն՝

                  . Ֆլորենտինոն նկատել է ՊՍԺ-ի և «Սիթի» աճող զորությունն ու հասկացել է, որ ուղղակիորեն նրանց հետ տրանսֆերների համար պայքարելը չափազանց ծախսատար գործ է:

                  . Պերեսին վշտացնում էր Նեյմարի կորուստը. «Ռեալը» 14 տարեկանից հետևում էր բրազիլացուն, սակայն վերջին պահին նրան «փախցրեց» «Բարսան»՝ խելահեղ հրաժարագնի համաձայնելով Նեյմարի հոր համար: Պերեսը ոչինչ չի մոռացել ու հիմա այդ բացը լրացնում է Նեյմարի նոր և շատ երիտասարդ տարբերակի փնտրտուքներով:

                  Եվ այստեղ գործի է անցնում Խունի Կալաֆատը՝ «Ռեալի» միջազգային բաժնի ղեկավարը, բրազիլացիների լոբբիստն ու մարդ, որին իսպանական մեդիան մադրիդյան Մոնչի է անվանում:

                  Կալաֆատը կարգավիճակով երրորդ մարդն է Ռեալում. նա գտել է Կազեմիրոյին և Վալվերդեին, իսկ ֆուտբոլ է եկել լրագրության միջոցով

                  Խունին չափազանց առեղծվածային կերպար է. նա ոչ մի հարցազրույց չի տալիս և չի սիրում հրապարակայնություն, այդ իսկ պատճառով նրա անցյալը մութ է:

                  Հայտնի է, որ Կալաֆատը ծնվել է Իսպանիայում՝ բրազիլացիների ընտանիքում, իսկ պատանեկությունն անցկացրել է Սան-Պաուլում: Դրանից հետո Խունին տեղափոխվել է Մադրիդ՝ մինի-ֆուտբոլ խաղալու: Իսպանիայի մայրաքաղաքում նա շատ արագ ծանոթացել է «Ռեալի» բրազիլացիների հետ, քանի որ վարժ տիրապետում էր բրազիլական պորտուգալերենին: Սկզբում մտերմացել էր Ռոբերտո Կառլոսի և Ռոնալդոյի, իսկ երբ սերնդափոխություն եղավ՝ արդեն նաև Ռոբինիոյի և Կակայի հետ: Նրանք մտերմացել էին ընտանիքներով, իսկ Կական նույնիսկ դարձել էր Կալաֆատի որդու կնքահայրը:

                  Ավարտելով մինի-ֆուտբոլով զբաղվելը՝ Կալաֆատը որպես վերլուծաբան սկսեց աշխատել իսպանական Fiebre Maldini շոուի շրջանակում: Խունին տպավորեց հանդիսատեսին բրազիլացի ֆուտբոլիստների վերաբերյալ խորը գիտելիքներով, այդ իսկ պատճառով նրան վստահեցին մեկնաբանել բրազիլական Սերիա Ա-ի գիշերային խաղերը: Բայց նա այլ կարիերայի մասին էր երազում:

                  Իր ընկերների միջոցով նա կապ հաստատեց Պերեսի հետ ու սկսեց աշխատել «Ռեալում»: Նրան վստահեցին Հարավային Ամերիկայի սկաուտի պաշտոնը՝ որպես ֆրիլանս աշխատանք: Հնարավոր է՝ Կալաֆատն այդպես էլ կորչեր երրորդ սորտի պաշտոնում, բայց նա անակնկալ գտավ՝ Կազեմիրոյին: «Ռեալում» տպավորված էին, և 2014 թվականին նրա հետ արդեն աշխատանքային պայմանագիր կնքեցին:

                  Սկաուտի աշխատանքը տարբերվում է հեռուստատեսությունում վերլուծաբանի աշխատանքից, այդ իսկ պատճառով Խունին սկզբնական շրջանում ակնհայտորեն ձախողում էր: «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի՝ հարձակվող գտնելու խնդրանքին, սկաուտն իր ծանոթներին հաղորդագրություն ուղարկեց WhatsApp -ով. «Փնտրում եմ հարձակվողի երկրորդ թիմի համար, 19-ից 22 տարեկան»:

                  2014 – 2016 թվականների ընթացքում նա 4 բրազիլացի է բերել «Ռեալ», որոնցից լավագույն դեպքում կհիշեք Լուկաս Սիլվային. նրան գնեցին 14 մլն եվրոյի դիմաց որպես փոխարինող Խաբի Ալոնսոյին, արդյունքում նա 8 խաղ անցկացրեց «Ռեալի» կազմում:

                  Բայց աստիճանաբար Խունին հաջողություն ունեցավ: 2016 թվականին նա մի հեռանկարային ուրուգվայցու գտավ «Պենյարոլից», բայց տղան քիչ էր մնում ձախողեր բուժզննումը. «Նա շատ նիհար է, կարծես բավականաչափ չի սնվում»,- գրել էր բժշկական շտաբը զեկույցում: Կալաֆատը պնդեց տրանսֆերի իրականացման հարցում և ճիշտ դուրս եկավ. 2019 թվականին Ֆեդե Վալվերդեն (իսկ դա նա էր) ամրապնդվեց «Ռեալի» հիմնական կազմում ու «Ռեալի» համար մեծ գումարներ խնայեց Պոգբայի տրանսֆերի համար:

                  Մոտավորապես հենց այս ժամանակ էլ Կալաֆատը բացահայտեց բանակցություններ վարելու իր տաղանդը: 2016 թվականին Եվրոպայի բոլոր մարզական տնօրեններն իրենց հայացքներն ուղղել էին Նորվեգիա՝ 16-ամյա Մարտին Էդեգորի համար: Խունին շրջանցեց «Այաքսին» և «Լիվերպուլին» ու կարողացավ տղային համոզել՝ ընտրել «Ռեալը»:

                  Խունիի հաջողությունները նկատեցին և 2017 թվականին նրան նշանակեցին միջազգային դեպարտամենտի ղեկավար (սպորտային տնօրենի պես մի բան): Հիմա Կալաֆատն իր կարգավիճակով երրորդ մարդն է «Ռեալի» համակարգում Պերեսից ու Սանչեսից հետո: Նա մասնակցում է բոլոր որոշումների կայացմանը, և խոսքը միայն ֆուտբոլիստների մասին չէ. երբ 2018 թվականին «Ռեալը» նոր մարզչի էր փնտրում, հենց Խուլիին վստահեցին բանակցություները Խուլեն Լոպետեգիի հետ:

                  Կալաֆատի անսովոր մարտավարությունը. նա տարիներով ընկերություն է անում ֆուտբոլիստի ընկերների և ընտանիքի հետ, որպեսզի նրան դրդի «Ռեալ» տեղափոխությանը

                  2017 թվականին Կալաֆատը Բրազիլիայից հինգ դեռահասների բերեց՝ Ռեյնյերին, Վինիսիուսին, Ռոդրիգոյին, Ռոդրիգո Ֆարոֆային («Կաստիլյա») և Աուգուստոյին (վարձավճարով «Լեոնեսայում» է): Բոլորի հետ «Ռեալը» համաձայնության է եկել այն ժամանակ, երբ դեռ չի լրացել նրանց 18-այակը և խաղալիս են եղել բրազիլական լիգներում:

                  Կարևոր պահ տարիքի հետ կապված. ՖԻՖԱ-ն արգելում է անչափահասների միջազգային տրանսֆերները, և «Ռեալը», որին արդեն տուգանել են այս խախտման համար, նրբորեն շրջանցում է այս կանոնը: Վառ օրինակը Վինիսիուսն է: Պաշտոնապես նա «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսի 12-ին՝ իր 18-ամյակի օրը, բայց ակումբը «Ֆլամենգոյի» հետ համաձայնության էր եկել դեռ 2017 թվականի մայիսին, երբ Վինիսիուսը 16 տարեկան էր: Նույն իրավիճակն է նաև Վալվերդեի (նա «Ռեալ» տեղափոխվեց իր ծննդյան օրը) և Ռոդրիգո Գոեսի դեպքում (տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել 2018 թ., երբ տղան դեռ 17 տարեկան էր):

                  Միակ բացառությունն Էդեգորն է, որը «Ռեալում» է հայտնվել 16 տարեկանում: Բայց այստեղ մեկ այլ կետ է գործում. անչափահասների միջազգային տրանսֆերները թույլ են տրվում, եթե դրանք Եվրամիության կամ դրա տնտեսական գոտու շրջանակում է իրականացվում: Նորվեգիան ԵՄ-ի կազմի մեջ չէ, բայց տնտեսական գոտու մասն է: Հիմա «Ռեալի» և նրա մենեջերների համար ամեն ինչ կարգին է:

                  Աշխատանքային այս նոր փուլում (2017-ից սկսած) Կալաֆատը սկաուտ չէ, ոչ էլ մարզական տնօրեն: Նա աշխատում է սկաուտ Պաուլո Էնրիկեի հետ , որը ֆուտբոլիստների է փնտրում, իսկ Խունին ունիկալ դերակատարություն ունի:

                  Հարազատ մայրցամաքում Կալաֆատը ֆուբոլիստների է ընտրում «Ռեալի» համար, ծանոթանում է նրանց ընկերների, շրջապատի հետ ու մի քանի տարի շարունակ փորձում է իր կողմը գրավել ոչ միայն անձամբ ֆուտբոլիստին, այլև նրա բարեկամներին, քանի դեռ տրանսֆերը չի կայացել: Եթե դուք բրազիլական սուպերտաղանդ եք, հատկապես «Ֆլամենգոյից» կամ «Սան-Պաուլուից», ապա ձեր տան շեմին անպայման մի օր կտեսնեք Կալաֆատին:

                  Իհարկե նման կերպարը կարող էր հայտնվել միայն Բրազիլիայում: Բրազիլացի ցանկացած ֆուտբոլիստի վրա մեծ ազդեցություն ունի իր ընտանիքն ու շրջապատը, Նեյմարը ձեզ օրինակ: Կալաֆատն իր «որսը» սկսում է շատ պատանի աստղերից. հետաքրքրությունը սկսվում է, երբ նա դեռ 14-15 տարեկան է, տրանսֆերը ձևակերպվում է 18-ում, իսկ այդ հարցում մեծ է ընտանիքի ազդեցությունը:

                  Բրազիլիայում ընտանիքները շատ հաճախ ցածր խավից են, նրանց հնարավոր է լինում գրավել կա՛մ մեծ փողերով, կա՛մ ջերմ վերաբերմունքով: Բոլորը չէ, որ Նեյմարի հոր պես են. շատերի համար բավական է միայն այն վստահությունը, որ իրենց տղան գնում է մի տեղ, որտեղ իր մասին հոգ կտանեն: Հենց այս սխեմայով է Կալաֆատը գրավել Վինիսիուս Ժունիորին:

                  Կալաֆատը Վինիսիուսին նկատել էր դեռ 2016 թվականին, երբ տղան դեռ 16 տարեկան էր: Հաջորդ 14 ամիսների ընթացքում Խունին տղային ու իր ընտանիքին շրջապատել էր հոգատարությամբ և ուշադրությամբ:

                  «Խունին երկար շփվում էր Վինիսիուսի հետ: Ինձ զարմացնում էր այն, թե նա որքան ժամանակ է տրամադրում տղային ու նրա ընտանիքին: Նա գիտեր Ժունիորի բոլոր հարազատներին, նրանց կարծիքը տղայի ապագայի մասին: Ստանալով ընտանիքի աջակցությունը՝ նա սկսեց բանակցություններ վարել գործակալ Ֆրեդերիկո Պենի և «Ֆլամենգոյի» հետ: Այդ ժամանակ Վինիսիուսն ու Խունին այնքան էին մտերմացել, որ նա ցանկանում էր խաղալ միայն «Ռեալում»,- պատմել է «Ֆլամենգոյի» մարզական տնօրենը:

                  Տրանսֆերից հետո Կալաֆատի աշխատանքը չի ավարտվում: Նա այնպես է անում, որ 17-ամյա տղաներն իրենց կարևոր զգան հենց մեծ ֆուտբոլի աշխարհում: Օրինակ, 2018 թվականի աշնանը նա կազմակերպել է Բրազիլիա U20-Չիլի U20 հանդիպման հեռարձակումը մադրիդյան հեռուստաալիքով: Վինիսիուսը երրորդ դիվիզիոնում խաղում էր «Կաստիլիայի» կազմում, բայց հանուն նրա գնեցին հեռարձակման իրավունքը, իսկ Marca-ն նախաբանի համար մի ամբողջ սյունյակ էր հատկացրել, անկասկած՝ բրազիլացու հսկայական լուսանկարով:

                  Կալաֆատը վաղուց ծանոթ է Նեյմարի հետ և դեռ նրան համոզում է տեղափոխվել «Ռեալ»

                  Կալաֆատը Նեյմարի հետ ծանոթ է 2006 թվականից: Խունին դեռ չէր աշխատում «Ռեալում», բայց ընկերություն էր անում տեղի բրազիլացիների հետ, և անկասկած Նեյմարին խորհուրդ էր տվել ընտրել «Ռեալը»: Իսպանական լրատվամիջոցներում վարկած է պտտվում, որ 2013 թվականին Խունին արդեն որպես «Ռեալի» սկաուտ, Նեյմարին դրդել է տեղափոխվել Մադրիդ:

                  2014 թվականի հունվարին Կալաֆատը Նեյմարին պատմել է, որ Բրազիլիայից մեկնում է ընտանեկան խնջույքի: Մադրիդյան թեժ երեկոյի ընթացքում մենեջերը հաղորդագրություն է ստացել WhatsApp -ով. «Խունի, ինչպե՞ս հասար տուն: Գիտես, որ ես իրականում մադրիդիստ եմ: Հալա Մադրիդ»: Կալաֆատն այս հաղորդագրությունը մի քանի մարդու ցույց տվեց, բայց մոռացել էր, որ բիզնեսում ընկերներ չկան. Նեյմարի հաղորդագրությունը հայտնվեց El Confidencial թերթում:

                  2018 թվականին Նեյմարը սկսեց Խունիին հետևել Instagram-ում: 2019 թվականի ամռանը բրազիլացին մոտ էր Իսպանիա վերադառնալուն, իսկ Marca-ն նման հոդված հրապարակեց՝ Նեյմարն ամեն օր Կալաֆատին է ուղարկում «Բարսայի» և ՊՍԺ-ի բանակցությունների մասին նորությունները:

                  2019-ին քամբեքը չստացվեց, բայց քանի դեռ Կալաֆատը Մադրիդում է, «Ռեալը» հզոր առավելություն ունի բանակցություններում:

                  Կալաֆատի հաջողությունները մեծ գումարներ են տնտեսում «Ռեալի» համար, իսկ հիմա նրանով հետաքրքրված է «Լիվերպուլը»

                  2020-ին «Ռեալի» առաջին թիմում 6 տղա կա, որոնց անձամբ Կալաֆատն է բերել՝ Կազեմիրոն, Վալվերդեն, Միլիտաոն, Վինիսիուսը, Ռոդրիգոն, Ռեյները, ևս երկու ֆուտբոլիստ «Կաստիլիայում» է՝ Ռոդրիգո Ռոդրիգեսն ու Աուգուստո Գալվանան: Իսպանական մեդիան նրանց Կալաֆատի Ակադեմիա է անվանում:

                  Իսպանիայում տարբեր կերպ են վերաբերվում «Ռեալի» նոր տրանսֆերային իրականությանը:

                  Մադրիդյան Marca-ն հպարտանում է, որ մինչև 2022 թվականը Պերեսը մանկապարտեզից նոր «գալակտիկոս» կստեղծի՝ իհարկե գնելով նաև Մբապեին: Ավելի քիչ հավատարիմ լրատվամիջոները կատակում են, որ Պերեսի կոմպլեքսները վերահսկողությունից դուրս են եկել:

                  Նույնիսկ եթե այդպես է, նախագահի կոմպլեքսները «Ռեալի» համար ահռելի գումարներ են տնտեսում: Զուգահեռաբար, Կալաֆատը փոխել է նաև սեփական կարգավիճակը: 7 տարվա ընթացքում նա դարձել է մի մենեջեր, որի մասին երազում են «Չելսին» և «Լիվերպուլը»: Բայց դժվար է պատկերացնել, որ Կալաֆատը հիմա կթողնի «Ռեալը»:

                  Թեգեր։ #ռեալ-մադրիդխունի-կալաֆատ
                  ShareSendShareShare

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Քրիստիան Ացուն ողջ է․ Նրան դուրս են բերել փլատակների տակից և հոսպիատալացրել

                  07.02.23

                  Մոնցան Ա Սերիայի միակ թիմն է, որը դեռ չի պարտվել 2023 թվականին

                  07.02.23

                  Թուրքական ակումբի դարպասապահը մնացել է փլատակների տակ. նրան չեն կարողանում գտնել

                  07.02.23

                  Ալ-Նասրի ֆուտբոլիստների անակնկալը Ռոնալդուին՝ ծննդյան օրվա առթիվ

                  07.02.23

                  ԼՐԱՀՈՍ

                  Քրիստիան Ացուն ողջ է․ Նրան դուրս են բերել փլատակների տակից և հոսպիատալացրել

                  11:27 / 07.02.23

                  Մոնցան Ա Սերիայի միակ թիմն է, որը դեռ չի պարտվել 2023 թվականին

                  11:11 / 07.02.23

                  Թուրքական ակումբի դարպասապահը մնացել է փլատակների տակ. նրան չեն կարողանում գտնել

                  10:49 / 07.02.23

                  Ալ-Նասրի ֆուտբոլիստների անակնկալը Ռոնալդուին՝ ծննդյան օրվա առթիվ

                  10:37 / 07.02.23

                  Հաթայսպորը հերքել է տեղեկությունը, որ Քրիստիան Ացուին ողջ են գտել փլատակների տակ

                  10:27 / 07.02.23

                  Պետք է խուսափենք Ա Սերիայից դուրս մնալուց․ Ալեգրի

                  10:27 / 07.02.23

                  Չավին հիանալի աշխատանք է կատարում․ Լապորտա

                  10:10 / 07.02.23

                  Ռոտենը քննադատել է ՊՍԺ-ի՝ Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու մտադրությունը

                  09:50 / 07.02.23

                  Մխիթարյան. Ժոզեն ինձ տեսավ ու ասաց՝ քո պատճառով ինձ քննադատում են

                  09:37 / 07.02.23

                  Ռեալի հայտացուցակն ակումբային ԱԱ-ի համար

                  09:27 / 07.02.23

                  IFFHS․ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստները

                  09:18 / 07.02.23

                  Կյանքից հեռացել է անկախ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջին նախագահը

                  00:15 / 07.02.23

                  Ձանիոլոն համաձայնության է հասել թուրքական ակումբի հետ

                  23:57 / 06.02.23

                  Կուրտուան և Բենզեման չեն մասնակցի ակումբային ԱԱ-ի՝ Ալ-Ահլիի հետ խաղին

                  23:48 / 06.02.23

                  Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

                  23:27 / 06.02.23

                  Իսպանիայում հաղորդել են, որ Դանի Ալվեշն արտոնություններ է ստանում բանտում

                  23:11 / 06.02.23

                  Պաշտոնական․ Կառլոս Կեյրուշը՝ Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ

                  22:42 / 06.02.23

                  Կուրտուան կարող է մասնակցել ակումբային ԱԱ-ին

                  22:27 / 06.02.23

                  Ատլետիկոն ու Միլանն առաջարկ են արել Սեբալյոսին

                  22:11 / 06.02.23

                  Պաշտոնական․ Արարատը հայտարարել է նոր տրանսֆերի մասին

                  21:40 / 06.02.23

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ՖՈՒՏԲՈԼ

                  Պահել չի կարելի բաց թողնել․ ձմեռային տրանսֆերային պատուհանի չկայացած գործարքները

                  17:08 / 03,02,23

                  Կարդալ Ավելին

                  ԽԵԼԱՀԵ՜Ղ տրանսֆերային ձմեռը․ Նոր ռեկորդներ, գերծախսեր, տարօրինակ և անսպասելի տրանսֆերներ

                  20:07 / 02,02,23

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ՖՈՒՏԲՈԼ

                  Միտոման դիսերտացիա է գրել դրիբլինգի մասին

                  23:14 / 03.02.23

                  Կարդալ Ավելին

                  📷Ռոնալդուն Ջորջինայի ծնունդը նշել է հայկական ռեստորանում

                  21:02 / 29.01.23

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Մեդիա
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • +374(93)639 312
                  • [email protected]

                  Գովազդի համար` 093 639 312

                  Made by Vecto Digital Vecto Digital

                  Copyright © 2022 armsport.am All rights reserved.

                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • ԻՍՊԱՆԻԱ
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ԱԱ 2022
                  • ՀԱՅՀԱՅ
                    • РУСРУС

                  Copyright © 2022 armsport.am All rights reserved.