«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Մելոն հայտարարել է, որ մտադրություն չունի լքել կատալոնական ակումբը, չնայած այլ ակումբների կողմից հետաքրքրությանը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ֆուտբոլիստն արդեն պայմանավորվել էր տեղափոխվել «Յուվենտուս»:
«Այդ ամենի շուրջ միշտ կան խոսակցություններ, բայց ինձ հետաքրքրող միակ տարբերակը Բարսելոնայում մնալն է: Ես ինձ լավ եմ զգում այստեղ և շնորհակալ եմ ակումբին և մարզչական շտաբին՝ նրանց վստահության համար:
Մեծ ակումբների ենթադրյալ հետաքրքրությունը միշտ կարող է դիտվել որպես լավ նշան, բայց իմ մտադրությունն է երկար տարիներ խաղալ «Բարսելոնայում»», — մեջբերում է Արտուրին ESPN-ը:
Արտուրը «Բարսելոնայի» կազմում խաղում է 2018-ի ամռանից․ նրան «Գրեմիոյից» գնել են 31 միլիոն եվրոյով: 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: