Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ ձմռանն ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային պատուհանի շրջանակում, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, նման որոշում է կայացրել անձամբ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ֆունկցիոները կարծում է, որ թիմին ուժեղացում պետք չէ` հիմնվելով մարզչական շտաբի զեկուցումների վրա, ովքեր ցույց են տվել, որ «Ռեալի» կազմն ամբողջովին կոմպլեկտավորված է:
Բացի այդ, Պերեսը «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ցանկանում է հնարավորություն տալ արդարացնելու այս ամառ կատարած ներդրումները: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արքայական ակումբը» նորեկների վրա ավելի քան 300 մլն եվրո է ծախսել:
9 տուրից հետո «Ռեալը», վաստակելով 18 միավոր, իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ընդ որում «Ռեալի» մրցակիցները, բացառությամբ «Բարսելոնայի», մեկ խաղ ավելի են անցկացրել: