Tuttosport-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» որոշել է վերջնականապես բաժանվել իր թիմի կիսապաշտպան Սամի Հեդիրայից:
Թուրինյան ակումբը ընտրություն է կատարել մեկ այլ կիսապաշտպանի՝ Բլես Մաթյուիդիի օգտին, ում հետ վերջերս ակումբը երկարաձգել պայմանագիրը մինչև 2021 թվականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ: Աղբյուրի հաղորդմամբ, բոսնիացի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնյ», կամ մնալ Թուրինում՝ մինչև պայմանագրի ավարտը: