«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է գերմանական թիմի պաշտոնական կայքը։
34-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Նոյերի նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2021-ին։ Կողմերը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։
Նշվում էր, որ «Բավարիան» Նոյերին մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկելու՝ տարեկան 12 մլն եվրոյով։ Դարպասապահը ցանկացել է մինչև 2024-25թթ․՝ տարեկան ավելի քան 20 մլն եվրոյով։