«Միլանը» կարող է ձեռք բերել «Ռեյմսի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչին, հայտնում է Tuttosport-ը:
Միլանյան ակումբը կփորձի կազմակերպել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե Ջանլուիջի Դոնարուման հեռանա թիմից: «Միլանի» հետ Դոնարումայի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանի» դարասապահ Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ի տրանսֆերային թոփ թիրախն է լինելու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Իր հերթին, սերբ դարպասապահը ճանաչվել է Լիգա 1-ի այս մրցաշրջանի լավագույն դարպասապահը, ում գերազանց խաղի շնորհիվ «Ռեյմսը» ավելի քիչ գնդակ է բաց թողել այս մրցաշրջանում, քան փարիզյան գրանդը՝ ՊՍԺ-ն։