Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ հրաժարվել է պահել մադրիդյան ակումբի դրոշակը:
Twitter-ում տարածվել է տեսանյութ, որտեղ Ռաֆայել Վարանը նախախաղային լուսանկարից առաջ մոտենում է Բեյլին և առաջարկում վերցնել դրոշակը:
Ուելսցին սկզբում տարակուսանքով է նայում Վարանին, իսկ հետո դրոշակը փոխանցում է Դանի Կարվախալին։