ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատմել է Բրազիլիայում իր կարանտինային մարզումների մասին։
Ֆրանսիայի առաջնությունը ժամկետից շուտ էր ավարտվել, բայց ՊՍԺ-ն դեռ խաղեր ունի Չեմպիոնների լիգայում։
«Կարանտինի ժամանակ ընտանիքիս հետ եմ մնացել։ Գրեթե ամեն օր մարզվում եմ։ Ջանում եմ պահպանել մարզավիճակս, չնայած հեշտ չէ։ Մեզ կարևոր խաղեր են սպասվում, այնպես որ շարունակում եմ մարզումներս։
Փորձում եմ մարզվել այն ռիթմով, որով կմարզվեի թիմի հետ։ Հնարավորինս ջանասիրաբար եմ մարզվում, որպեսզի լրացնեմ ֆուտբոլի բացակայությունը։ Կարոտում եմ լիարժեք խաղերը, բայց հետևում եմ այն ծրագրին, որը մեզ համար պատրաստել են»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։