Թենիսի պրոֆեսիոնալների միությունն ու Կանանց թենիսի միությունը երկարաձգեցին մրցաշրջանի դադարը կապված Covid-19-ի համավարակի հետ։
«Թենիսի ընտանիքի առողջությունն ու լավ լինելը շարունակում է մնալ մեր առաջնահերթությունը որոշումներ կայացնելիս»,-ասել է ATP-ի նախագահ Անդրեա Գաուդենցին։
WTA-ի Twitter-յան պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ հետագա որոշումները կայացվելու են հունիսին։
Հիշեցնենք, որ թենիսի մրցաշրջանը դադարեցված է Ինդիան-Ուելսից։