Թենիսի պրոֆեսիոնալների միությունը որոշում է կայացրել մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ։
Այսպիսով, ATP-ն և Միացյալ Նահանգների թենիսի միությունը համատեղ հայտարարի է եկել, որով նախատեսվում է օգոստոսի 14-ից վերսկսել մրցաշրջանը։ Տուրը վերսկսվելու է Վաշինգտոնում կայանալիք Citi Open մրցաշարով, ինչի հաջորդելու են Ցինցինատին և US Open-ը։
Օրացույցից պարզ է դառնում, որ անցկացվելու է նաև Մեծ սաղավարտի մյուս մրցաշարը՝ Ռոլան Գարոսը։