«Չելսին» հույս ունի ամռանը մոտ 80 միլիոն ֆունտ ստեռլինգ վաստակել կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոյի և հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերներից: Լոնդոնցիները մտադիր են այդ գումարը ծախսել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ձեռքբերման համար, հայտնում է Express-ը:
20-ամյա Սանչոյի տրանսֆերայի արծեքը գնահատվում է մոտ 120 միլիոն ֆունտ: «Չելսին» այդպիսի գումար չունի, բայց նրանք ակնկալում են մեծ քանակություն ստանալ այս երկու խաղացողների համար, ովքեր այս մրցաշրջանն անցկացնում են վարձակալությամբ. Բակայոկոն՝ «Մոնակոյում», իսկ Մորատան՝«Աթլետիկոյում»:
«Մոնակոն» իրավունք ունի գնել Բակայոկոյի ամբողջական տրանսֆերը 40 միլիոն ֆունտով, բայց մոնեգասկացիները չեն պլանավորում օգտագործել այդ տարբերակը: 25-ամյա ֆրանսիացու հիմնական հավակնորդը համարվում է ՊՍԺ-ն: «Չելսին» պատրաստ է Բակայոկոյից բաժանվել 31 միլիոն ֆունտով:
Ինչ վերաբերում է 27-ամյա Մորատային, ապա «Աթլետիկոն» ցանկանում է նրան գնել լոնդոնցիներից մոտ 48 միլիոն ֆունտով և պայմանագիր առաջարկել մինչև 2023 թվականը: