Իտալական «Միլանը» հետաքրքրված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հարձակվող Արտյոմ Ձյուբայով: Այս մասին հայտնում է pianetamilan.it-ը:
Աղբյուրի համաձայն, Ռուսաստանի հավաքականի հարձակվողը համարվում է որպես փոխարինող Զլատան Իբրահիմովիչին, ով ամռանը կարող է հեռանալ թիմից:
31-ամյա ռուս ֆուտբոլիստի պայմանագիր իր ակումբի հետ ավարտվում է ամռանը, և իտալական ակումբը ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: