«Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն օրիգինալ հնարք է ցուցադրել երևանյան թիմի մարզման ժամանակ, ինչի շնորհիվ կարողացել է շրջանցել Արթուր Միրանյանին:
«Ներիր, եղբայր»,- գրել է Օզբիլիսը:
Հիշեցնենք՝ Օզբիլիսը «Փյունիկ» է տեղափոխվել 2019 թվականին «Բեշիքթաշից»՝ ազատ խաղացողի կարգավիճակում: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը Հայաստանի առաջնության 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: