Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Տիերի Անրին խոսել է ակումբի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ.
«Ամեն մեկն անելու է այն, ինչ ցանկանում է: Ինչպե՞ս ես կարող եմ մեկին ասել, որ չհեռանա թիմից, եթե ինքս այդպես եմ վարվել:
«Արսենալի» երկրպագուները ցանկանում են, որ նա մնա թիմում, բայց որպես ֆուտբոլիստ կասեմ՝ նա կխորհի ընտանիքի անդամների հետ, գլխավորը՝ հոր հետ ու կկայացնի իր որոշումը: Տղան ունի կարիերայի մասին իր պատկերացումները: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ առանց նրա «Արսենալի» մոտ գոլ խփելու խնդիրներ կառաջանան:
Չեմ ցանկանում, որ նա հեռանա, բայց, կրկնում եմ, դա նրա որոշումն է: Հուսով եմ, որ կմնա»,-ասել Անրին:
Հիշեցնենք, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Ինտերն» ու «Բարսելոնան»: