«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի ԱՊԼ-ի վաղը՝ դեկտեմբերի 18-ին կայանալիք «Լիդսի» դեմ հանդիպումը։
Արտետան որոշել է դեռևս չվերադարձնել գաբոնցի ֆուտբոլիստին ընդհանուր կազմ։ Օրեր առաջ Օբամեյանգը կարգապահական լուրջ խախտումների համար զրկվեց ավագի թեւկապից։
Նրա պատճառով հարձակվողը բաց է թողել ԱՊԼ-ի 16-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը (3:0):
«Դա հեշտ չէ, քանի որ այս որոշումները դժվար և տհաճ են, բայց դու պետք է անես այն, ինչ ճիշտ ես համարում», — Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: