Մյունխենի «Բավարիայի» դիտորդ խորհրդի անդամ և գերմանական ֆուտբոլի լեգենդ Կառլ-Հայնց Ռումենիգեն բարձր է գնահատել թիմի հարձակվող Հարի Քեյնի շանսերը «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակի համար պայքարում։
Bayern & Germany-ի փոխանցմամբ՝ Ռումենիգեն ընդգծել է, որ ցանկանում է տեսնել մյունխենյան գրանդի հերթական հաղթանակն անհատական գլխավոր մրցանակաբաշխությունում.
«Ես «Բավարիայի» վերջին ֆուտբոլիստն էի, ով նվաճել է այս մրցանակը, ուստի կցանկանայի, որ այժմ այն շահեր մեր ակումբի ևս մեկ խաղացող: Որպես ակումբ՝ դա մեզ համար առանձնահատուկ նշանակություն կունենար: Որոշիչ գործոնն անհատական նվաճումներն են, և այստեղ առավելությունը Հարի Քեյնի կողմն է. նրա գոլերն ու տիտղոսներն ինքնին խոսուն են»,- նշել է լեգենդար հարձակվողը:
Նշենք, որ Ռումենիգեն «Ոսկե գնդակին» արժանացել է երկու անգամ՝ 1980 և 1981 թվականներին:
Անցած մրցաշրջանում 33-ամյա անգլիացի ռմբարկուն մյունխենցիների կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով ֆենոմենալ 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Ոսկե գնդակ 2026»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում. այն լինելու է հոբելյանական՝ 70-րդ արարողությունը մրցանակի պատմության մեջ:


























































