Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է այն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, որոնք ներկայումս ունեն ազատ գործակալի կարգավիճակ:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ջեյդոն Սանչոն: Անգլիացի վինգերի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 10 միլիոն եվրո: Նախորդ թարմացումից ի վեր Սանչոյի տրանսֆերային արժեք նվազել է միանգամից 8 միլիոնով: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նա պաշտպանում էր անգլիական «Ասթոն Վիլայի» գույները:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ալեքսանդր Զինչենկոն: Ուկրաինացի ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո: Անցած ամռանը նա հեռացել է Ամստերդամի «Այաքսից», որի կազմում 2026 թվականի առաջին հատվածում մասնակցել էր ընդամենը երկու հանդիպման:
Լավագույն եռյակը եզրափակում են Աբդուլայե Դուկուրեն և Կարիմ Բենզեման: Այս երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքներն էլ գնահատվում են 4-ական միլիոն եվրո:
Ամենաթանկարժեք ազատ գործակալների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի





























































