Ավստրիացի ունիվերսալ պաշտպան Դավիդ Ալաբան մեկ տարվա պայմանագիր է կնքել իտալական «Ուդինեզեի» հետ։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
««Ռեալի» և «Բավարիայի» նախկին կենտրոնական պաշտպանը նոր ակումբի հետ ստորագրել է մեկ տարվա պայմանագիր՝ մինչև 2027 թվականի հունիս։ Գործարքը հաստատված է»,- գրել է ինսայդերը։
Հիշեցնենք, որ 34-ամյա Ալաբան իտալական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ այս ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո ավստրիացին մնացել էր առանց թիմի:
Նշենք, որ Ավստրիայի ազգային հավաքականի ավագը Վիեննայի «Աուստրիայի» սան է, սակայն բավականին վաղ տարիքում տեղափոխվել է «Բավարիա»՝ մյունխենյան ակումբի համակարգում անցկացնելով 12 տարի։ Իսկ 2021-ից 2026 թվականներին նա պաշտպանել է Մադրիդի «Ռեալի» գույները։
Հավելենք, որ «Ուդինեզեն» ընթացիկ մրցաշրջանում չի մասնակցում եվրագավաթներին։ Ա Սերիայի ներկայացուցիչն այս պահին վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։

























































