Իտալիայի Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց «Ֆիորենտինային» և ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով:
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ հռոմեացիների հարձակվող Դոնիել Մալենը, ով փայլուն հանդիպում անցկացրեց և իր ակտիվում հեթ-տրիկ գրանցեց։ Հատկանշական է, որ Մալենը բոլոր երեք գոլերը (27′, 52′, 60′) հեղինակեց արգենտինացի Պաուլո Դիբալայի կատարած անթերի փոխանցումներից հետո:
Խաղավերջում՝ 86-րդ րոպեին, կիսապաշտպան Նիկոլո Պիզիլին խփեց տանտերերի 4-րդ գնդակն ու ձևակերպեց Մատեո Մարչենարոյի սուլիչով ազդարարված հանդիպման վերջնական հաշիվը։
Հիշեցնենք, որ նախորդ՝ 2025/2026 մրցաշրջանի արդյունքներով «Ռոման» 38 խաղում վաստակած 73 միավորով զբաղեցրել էր Ա Սերիայի 3-րդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» 42 միավորով հանգրվանել էր 15-րդ տեղում:
Հաջորդ տուրում հռոմեական ակումբն օգոստոսի 31-ին արտագնա խաղում կմրցի «Լեչեի» հետ, իսկ ֆլորենցիացիներն օգոստոսի 29-ին սեփական հարկի տակ կընդունեն «Ֆրոզինոնեին»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































