Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է իր ելույթները։
Մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ մտան 70 կգ քաշային պատանիները։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ասատուր Խաչատրյանը պոկում վարժությունում բարձրացրեց 115 կգ և 119 կգ: Իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահեց 145 կգ և 150 կգ՝ այս վարժությունում արժանանալով բրոնզե մեդալի։
Հիշեցնենք, որ այսօր ավելի ուշ՝ ժամը 20:00-ին, մեդալների համար պայքարի մեջ կմտնի մրցումային այս օրվա մեր մյուս մասնակիցը՝ Մ-15 տարեկանների պայքարում հանդես եկող 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը:



























































