Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավարտված ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույնը։ Այս մասին հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը։
Պատանիների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը, իսկ մինչև 15 տարեկանների ընտրանին զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Հայ ծանրորդներն ապահովել են տպավորիչ արդյունք՝ նվաճելով ընդհանուր առմամբ 26 մեդալ՝ 7 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե:
Նշենք, որ պատանիների հավաքականը մրցավայր էր մեկնել ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի և երկրորդ մարզիչ Արսեն Թամրազյանի գլխավորությամբ, իսկ աղջիկների թիմը մարզում է Քրիստինե Պետրոսյանը:




























































