Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը՝ օգոստոսի 25-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու ներկայացուցիչ:
Երևանի ժամանակով 18:00-ին 69 կգ քաշային ու մինչև 15 տարեկանների աղջիկների պայքարի մեջ կմտնի Ակսաննա Թորոսյանը։ Իսկ երեկոյան՝ 21:00-ին, 85 կգ քաշային պատանի ծանրորդների շարքում կմրցի Հարություն Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքին կարող եք հետևել այս ՀՂՄԱՄԲ:



























































