Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որն օրերս է համալրել հունական «Օլիմպիակոսի» կազմը, կողմնորոշվել է խաղահամարի հարցում։
Ինչպես հայտնում է Sport24.gr պարբերականը, 27-ամյա ձախ պաշտպանն ընտրել է 71 խաղահամարը։ Այս տեղեկությունն արդեն պաշտոնապես հաստատել է նաև հունական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսը» երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին, պաշտոնապես հայտարարեց բելգրադյան «Ցրվենա Զվեզդայից» հայ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու մասին։



























































