Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության շրջանակում «Ալ Ահլին» արտագնա խաղում մրցեց «Ալ Անվարի» հետ և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց:
Հանդիպման գլխավոր հերոսներից մեկը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 26-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 61-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ արդեն 89-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Գալենոյին՝ անմիջական մասնակցություն ունենալով իր թիմի հաղթանակում:
Հանդիպումից հետո հայ կիսապաշտպանը սոցցանցերի իր էջերում կիսվել է տպավորություններով.
«Հաջող մեկնարկ նոր մրցաշարում 💪🏻 Շատ շնորհակալ եմ թիմակիցներիս ու երկրպագուներին 🤍💚»,- գրել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ Սպերցյանն ավելի վաղ գոլով էր նշել իր նորամուտը նաև Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայում՝ առաջին տուրի շրջանակում գրավելով «Ալ Դիրիայի» դարպասը (1:0):

























































