ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին միացել է «Յուվենտուսին»։ Փարիզյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը հաստատել է իր պաշտոնական կայքի միջոցով։ Ֆուտբոլիստը շուտով բժշկական զննումներ կանցնի Թուրինում, որից հետո նա կներկայացվի որպես «Ծեր Սինյորայի» ֆուտբոլիստ։
Նշենք, որ Ռանդալը ժամանակին արդեն հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում՝ վարձավճարով։
Ռանդալ Կոլո-Մուանին ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» 95 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆրանսիացին Լիգա 1-ի հսկայի կազմում անցկացրել է 54 խաղ, խփել 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։
«Յուվենտուսը» հարձակվողի համար կվճարի 38 միլիոն եվրո, գումարած 12 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

























































