Լոնդոնի «Արսենալը» համաձայնեցրել է «Նյուքասլի» բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի տեղափոխության մանրամասները։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր L’Équipe պարբերականը, գործարքի արժեքը կկազմի 90 միլիոն եվրո։
2025/26 մրցաշրջանում Գիմարաեշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նյուքասլից» հեռացել էին վինգեր Էնթոնի Գորդոնն ու կիսապաշտպան Սանդրո Տոնալին։ Անգլիացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա» (շրջանառվող լուրերի համաձայն՝ 80 միլիոն եվրոյի դիմաց), իսկ իտալացին կարիերան կշարունակի լոնդոնյան «Տոտենհեմում»․ նրա տրանսֆերը գնահատվում է 108 միլիոն եվրո։




























































