59-ամյա ճապոնացի ֆուտբոլիստ Կազույոշի Միուրան խփեց իր առաջին գոլը պաշտոնական խաղում գրեթե չորս տարի անց։ Միուրան գոլ խփեց «Ֆուկուշիմա Յունայթեդի» կազմում «Կայսերական գավաթի» որակավորման փուլում՝ Իվակի Ֆուրուկավայի դեմ խաղում (7-0)։
Միուրան, որը խաղի օրը 59 տարեկան և 149 օրական էր, վազեց տուգանային հրապարակ և եզրափակեց թիմակցի փոխանցումը 52-րդ րոպեին՝ «Ֆուկուշիմայի» առավելությունը հասցնելով 5-0-ի։ Միուրան փոխարինվեց երեք րոպե անց։ Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Կազույոշի Միուրան անցկացնում է իր 42-րդ մրցաշրջանը որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
«Թագավոր Կաձյուն»՝ Միուրան, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 10-ականներին և 20-ականներին:
Ճապոնացի հարձակվողի տպավորիչ ուղին սկսվել է դեռևս 1986 թվականին։ Տասնամյակների ընթացքում նա հասցրել է խաղալ աշխարհի տարբեր մայրցամաքներում և հայտնի ակումբներում, որոնց թվում են բրազիլական «Սանտոսը», իտալական «Ջենոան», ավստրալական «Սիդնեյը», խորվաթական «Դինամո Զագրեբը»։
Իր հայրենիքում նա հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Վիսել Կոբեն», «Վերդի Կավասակին» և «Յոկոհաման»։
Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում Միուրան անցկացրել է 89 հանդիպում և դարձել 55 գոլի հեղինակ՝ մնալով երկրի ֆուտբոլային պատմության լեգենդներից մեկը։


























































