Ճապոնիայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում հաղթեց Ուրուգվայի ընտրանուն։
Ճապոնական Ռիֆու քաղաքում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Արդեն 11-րդ րոպեին տանտերերի կազմում «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Կուրյու Մացուկին բացեց հանդիպման հաշիվը։ 23-ամյա ֆուտբոլիստը հավաքականում իր նորամուտի խաղում աչքի ընկավ գոլով, այն էլ գեղեցիկ՝ հեռահար հարվածով։ 42-րդ րոպեին հյուրերի հարձակվող Մաքսի Արաուխոն վերականգնեց հավասարությունը լուսատախտակին։
Սակայն հանդիպման ավելացված րոպեներին ճապոնացիները կարողացան հաղթանակ կորզել, այն էլ՝ մրցակցի դարպասը գրավելով երկու անգամ․ նախ աչքի ընկավ «Վոլֆսբուրգի» 21-ամյա հարձակվող Կենտո Շիոգային, իսկ քիչ անց հանդիպման վերջակետը դրեց «Լիլի» հարձակվող Այասե Ուեդան։ Ճապոնացին պարզապես գնդակը գլրեց ուրուգվայցիների դարպասն այն բանից հետո, երբ միմյանց բախվեցին մրցակցի պաշտպանն ու դարպասապահը․ ստացվեց զավեշտալի վերջաբան։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերի 28-ին ճապոնացիներն ընկերական հանդիպման շրջանակում կհանդիպեն հարավամերիկյան մեկ այլ հավաքականի՝ Վենեսուելայի հետ։




























































