Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի հարձակվող Լամին Յամալը ընդգրկվել են 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի իրենց թիմերի մեկնարկային կազմերում։
Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ հանդիպմանը կմեկնարկեն 20 տարուց ավելի տարիքային տարբերությամբ ֆուտբոլիստներ։
Մեսսին ընթացիկ մրցաշարի ընթացքում արդեն 39 տարեկան է, իսկ Յամալը՝ 19։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչը, որում կհանդիպեն Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները, կկայանա այսօր՝ հուլիսի 19-ին, կմեկնարկի ժամը 23։00-ին։
























































