Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է Նաթանիել Բրաունի տեղափոխությունը «Բավարիա» Մյունխեն։
Եզրային պաշտպանը կմիանա գերմանական գրանդ ակումբին 55 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի հինգ տարվա համար։
Բրաունը 23 տարեկան է, և նրա հիմնական դիրքը ձախ պաշտպանն է։ Նա խաղում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» 2024 թվականի ձմռանից։ Նա «Նյուրնբերգի» ակադեմիայի սան է։
«Բավարիայի» ապագա ձեռքբերումը ներկայումս հանդես է գալիս Գերմանիայի հավաքականի կազմում Հյուսիսային Ամերիկայում անցկացվող Աշխարհի առաջնությունում։



























































