Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» որակավորման երկրորդ փուլում կմրցի Մոլդովան ներկայացնող «Զիմբրուի» հետ։
Հանդիպումների անցկացման հստակ ժամանակացույցը հայտնի կդառնա ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանը կներկայացնեն «Ալաշկերտն» ու «Փյունիկը»: «Ալաշկերտը» կմրցի Ղազախստանի «Ելիմայ Սեմեյի», իսկ «Փյունիկը»՝ Մալթայի «Մարսաշլոկի» հետ: Այդ հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին և 16-ին։


























































