Այսօր՝ հունիսի 17-ին, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» պայքարը կսկսի հենց այս փուլից։
Վիճակահանությունից առաջ հայտնի են դարձել երևանյան ակումբի հավանական մրցակիցները։ «Նոան» կարող է հանդիպել հետևյալ թիմերից մեկին.
- «Պանևեժիս» (Լիտվա)
- «Հայդուկ Սպլիտ» (Խորվաթիա)
- «Ժիլինա» (Սլովակիա)
- «ԼՆԶ Չերկասի» (Ուկրաինա)
- «Զիմբրու Քիշնև» (Մոլդովա)
- «Աուդա» (Լատվիա)
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանը կներկայացնեն «Ալաշկերտն» ու «Փյունիկը»: Վիճակահանության արդյունքներով՝ «Ալաշկերտը» կմրցի Ղազախստանը ներկայացնող «Ելիմայ Սեմեյի», իսկ «Փյունիկը»՝ Մալթայի «Մարսաշլոկի» հետ: Այս թիմերի հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին և 16-ին։



























































