Հայտնի է դարձել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի պայմանագրում նշված հրաժարագնի հստակ չափը։
Ըստ Legalbet-ի լրագրողների տեղեկությունների՝ այն ակումբը, որը կցանկանա ձեռք բերել հայ կիսապաշտպանին, նրա տրանսֆերի դիմաց ստիպված կլինի վճարել 20 միլիոն եվրո։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սպերցյանը շահավետ տարբերակ ունի Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ալ-Ահլին»։
Նշենք, որ կիսապաշտպանի գործող պայմանագիրը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։
Ավարտված մրցաշրջանում Սպերցյանը «ցլերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով տպավորիչ արդյունք՝ 14 դարպասային գրավում և 18 գոլային փոխանցում։



























































