ESPN-ը ներկայացրել է մոլորակի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշը: Ընտրությունը կատարվել է միայն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների շրջանում:
Առաջին տեղում ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է: Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը:
Երիտասարդ ֆուտբոլիստների լավագույն տասնյակն այս տեսքն ունի՝
1. Կիլիան Մբապե («Պարի Սեն-Ժերմեն»/ Ֆրանսիայի հավաքական)
2. Ջեյդոն Սանչո («Բորուսիա» Դորտմունդ/ Անգլիա)
3. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա)
4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»/ Բրազիլիա)
5. Կայ Հավերց («Բայեր», Գերմանիա)
6. Մաթեյս դե Լիխտ («Յուվենտուս»/ Նիդերլանդներ)
7. Ջանլուիջի Դոնարումա («Միլան»/ Իտալիա)
8. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»/ Նորվեգիա)
9. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ»/ Ուրուգվայ)
10. Ժոաու-Ֆելիշ («Աթլետիկո»/ Պորտուգալիա)