Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրում գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ (0-0):
Հանդիպման 54-րդ րոպեին Արամ Խամոյանը գրավեց դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը տեսակրկնապատկերը (VAR) ուսումնասիրելուց հետո չեղարկեց գոլը, քանի որ «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն գրոհի զարգացման փուլում կանոնների խախտում էր թույլ տվել։ Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։
Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» վաստակեց 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ միավորներով հավասարվելով երկրորդ տեղում գտնվող «Ուրարտուին»։ «Նոան» իր ակտիվում ունի 43 միավոր և եզրափակում է հնգյակը:
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































