«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Գրոզնիի «Ախմատի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին։
— Կարո՞ղ եք պարզաբանել Սպերցյանի հետ կապված իրավիճակը։ Ինչպե՞ս է ընթացել ապաքինումը, և որքանո՞վ է նա պատրաստ։
— Նա վնասվածք էր ստացել «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում ուղիղ երկու շաբաթ առաջ։ Անմիջապես բուժզննում անցավ, պարզվեց՝ վնասվածքը թեթև է։
Հայաստանի ազգային հավաքականից մեզ ասացին. «Թող գա, մենք նրան կզննենք, կմասնակցի տեսական պարապմունքներին»։ Նա մեկնեց հավաքականի ճամբար, սակայն ակնհայտ էր, որ չի կարող խաղադաշտ դուրս գալ։ Այժմ նա իրեն լավ է զգում և պատրաստ է խաղալ, — նշել է Մուսաևը «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում։



























































