Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի դիմակայությունների առաջին մրցավեճում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Լիվերպուլի» դարպասը (4-0):
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Էրլինգ Հալանդը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոց հարվածը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+2-րդ րոպեին, նորվեգացի հարձակվողը կրկնապատկեց «քաղաքայինների» առավելությունը:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը շարունակեցին գոլային հրավառությունը. 50-րդ րոպեին աչքի ընկավ Անտուան Սեմենյոն, իսկ 57-րդ րոպեին Հալանդը խփեց իր երրորդ գնդակը՝ ձևակերպելով հեթ-տրիկ և դնելով այս հանդիպման վերջակետը: Հյուրերը կարող էին խփել հեղինակության գոլը, սակայն 64-րդ րոպեին Մոհհամեդ Սալահը վրիպեց 11մետրանոց նշանակետից։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում առաջինը վաստակեց Անգլիայի գավաթի խղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ























































