Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
«Սկսեցինք մարզական հավաքը ✊🇦🇲 »,– գրված է տեսանյութին կից։
Հիշեցնենք, որ մեր ընտրանին այս հավաքի ընթացքում կանցկացնի միայն մեկ ստուգողական հանդիպում: Հայաստան — Բելառուս խաղը մեկ շաբաթից՝ մարտի 29-ին, ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է:




























































