Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2-1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
Հանդիպման 20-րդ րոպեին տանտերերի առաջ դրված խնդիրն էլ ավելի բարդացավ. միտումնավոր ձեռքով խաղի համար կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Սիթիի» ավագ Բեռնարդու Սիլվան: Դրա արդյունքում նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Վինիսիուսը՝ բացելով խաղի հաշիվը։ «Քաղաքայինների» պատասխան գոլը 41-րդ րոպեին հեղինակեց Էրլինգ Հոլանդը՝ վերականգնելով հավասարությունն այս հանդիպումում։ Թվում էր՝ խաղն այդպես էլ կավարտվի, սակայն հիմնական ժամանակին ավելացված 90+4-րդ րոպեին Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով մադրիդցիների հաղթական գոլը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում տոնած 3-0 հաշվով տպավորիչ հաղթանակի շնորհիվ մադրիդցիներն արդեն իսկ մեծ առավելություն ունեին, և երկու խաղերի ընդհանուր 5-1 արդյունքով վստահորեն նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր։
Քառորդ եզրափակիչում «Ռեալը» կհանդիպի «Բավարիա» — «Ատալանտա» զույգի հաղթողին։
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ


























































