«Լիվերպուլը» հայտարարել է «Էնֆիլդի» վերակառուցումը մեկ տարով հետաձգելու մասին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վերակառուցման աշխատանքները հետաձգված են առնվազն մեկ տարով։ Սա նշանակում է, որ վերակառուցման ավարտի ամենավաղ ժամկետը 2023 թվականի ամառն է։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ցանկանում է մեծացնել ստադիոնի նստատեղերի քանակը՝ 54 074-ից դարձնելով 61 հազար։ Նախագիծը գնահատվում է 60 միլիոն ֆունտ։
Ավելի վաղ պլանավորվում էր ավարտին հասցնել բոլոր աշխատանքները 2022 թվականի ամռանը։