ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամիի» կատարած տպավորիչ քամբեքից հետո թիմի աստղային հարձակվող Լիոնել Մեսսին յուրօրինակ կերպով է պատասխանել «Օռլանդո Սիթիի» գլխավոր մարզչին։
Բանն այն է, որ ընդմիջմանը, երբ դաշտի տերերը դեռևս հաղթում էին 2։0 հաշվով, «Օռլանդոյի» գլխավոր մարզիչ Օսկար Պարեխան մոտեցել էր արգենտինացուն ու ինչ-որ բան ասել։ Ըստ ամենայնի, Մեսսիին դուր չէին եկել մրցակցի մարզչի խոսքերը։

Արդեն հանդիպման վերջնամասում Մեսսին տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավել է դարպասն ու վերջնականապես ամրապնդել իր թիմի հաղթանակը (4:2):
Խփած գոլից անմիջապես հետո Լեոն նայել է մրցակցի պահեստայինների նստարանի ուղղությամբ և ձեռքով այնպիսի ժեստ ցույց տվել, ասես հարցնում էր Պարեխային՝ արդյոք վերջինս իր ինքնագիրը ստանալու ցանկություն ունի։


























































