Մարտի 5-ին «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները կայցելեն Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տուն և կհանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է The Athletic-ը։
«Ինտերը» Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) գործող չեմպիոնն է։ Աղբյուրի համաձայն՝ Թրամփն իր նախագահության երկու ժամկետների ընթացքում դեռ ոչ մի անգամ Սպիտակ տանը չի ընդունել ԱՄՆ-ի և Կանադայի գլխավոր ֆուտբոլային լիգայի ներկայացուցիչներին։
«Ինտեր Մայամիի» կազմում հանդես է գալիս Լիոնել Մեսսին։ Առայժմ չի հստակեցվում՝ արդյոք արգենտինացին ներկա կգտնվի Թրամփի հետ հանդիպմանը, թե ոչ։
Հիշեցնենք, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեսսիին պարգևատրել էր Ազատության նախագահական մեդալով, սակայն արգենտինացին չէր ներկայացել Վաշինգտոնում կայացած հանդիսավոր արարողությանը՝ պատճառաբանելով իր խիտ գրաֆիկը: Մրցանակն այն ժամանակ հանձնվել էր հեռակա կարգով։




























































