Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը շատ շուտով կարող է լքել ակումբը։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր El Larguero պարբերականը, 34-ամյա ֆուտբոլիստը չափազանց մոտ է ամերիկյան «Օռլանդո Սիթիի» հետ համաձայնության հասնելուն։ Եթե չնախատեսված որևէ բան տեղի չունենա, գործարքը կկնքվի մոտ ապագայում։
Սպասվում է, որ ֆրանսիացին «Մետրոպոլիտանո» մարզադաշտի հանդիսատեսին հրաժեշտ կտա մարտի 7-ին՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ կայանալիք հանդիպման ժամանակ։ Հավելենք, որ MLS-ի ակումբների համար տրանսֆերային պատուհանը բաց է մինչև մարտի 26-ը։
Գրիզմանը «ներքնակագործների» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 481 հանդիպում՝ աչքի ընկնելով 210 խփած գնդակով և 95 արդյունավետ փոխանցումով։ Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, ապա հարձակվողն անցկացրել է 36 խաղ՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։




























































