«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դժգոհություն է հայտնել մրցավարությունից MLS-ի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Լոս Անջելեսից» կրած պարտությունից հետո (0:3):
Հանդիպումից հետո «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը չափազանց վրդովված է եղել և փորձել է մուտք գործել մրցավարների սենյակ: Մրցավարների հետ զրույցի ընթացքում արգենտինացին մի քանի կոշտ արտահայտություն է հնչեցրել, որոնք ֆիքսվել են տեսախցիկների կողմից։
«Դուք միշտ անկապ բաներ եք խոսում և ամեն մի հիմարության համար սուլում եք։ Դուք նույնպես պետք է հարգանք դրսևորել սովորեք։ Մեզ դուք միշտ այլ կերպ եք դատում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը X սոցցանցում։
Հավելենք, որ «Ինտեր Մայամիի» հաջորդ հանդիպումը MLS-ում կկայանա մարտի 1-ի լույս 2-ի գիշերը։ Թիմն արտագնա խաղում ուժերը կչափի «Օռլանդո Սիթիի» հետ: Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» հանդիսանում է MLS-ի գավաթի գործող հաղթողը։



























































