Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոային» է միանում 27-ամյա ռումինացի վինգեր Վալենտին Կոստակե։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղերում Կոստակեն դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ռումինիայի քառակի չեմպիոնը և կրկնակի գավաթակիրը «Նոա» է տեղափոխվել «ՈւՏԱ Առադ» ակումբից՝ տրանսֆերային համաձայնագրով։
Ֆուտբոլիստը Սանդրո Պերկովիչի գլխավորած ակումբում կկրի 20 համարի մարզաշապիկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռումինական ակումբը որպես փոխհատուցում կստանա 200 հազար եվրո, իսկ Կոստակեի աշխատավարձը հայկական թիմում կկազմի ամսական 30 հազար եվրո։
Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։



























































