Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին մրցավեճում սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով կարևոր հաղթանակ տոնեց ֆրանսիական «Լիլի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Ֆրանսիայի «Պիեռ Մորուա» մարզադաշտում:
Խաղի միակ և հաղթական գոլը առաջին խաղակեսի վերջնամասում հեղինակեց պաշտպան Ֆրանկլին Տեբո Ուչեննան՝ օգտվելով հարձակվող Ջեյ Էնեմի փոխանցումից:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը սերբական թիմի մեկնարկային կազմում էր։ Նա ակտիվ հանդիպում անցկացրեց և փոխարինվեց 77-րդ րոպեին։
Հանդիպումն անցավ բավականին լարված մթնոլորտում։ «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը 37-րդ րոպեին էմոցիոնալ պահվածքի համար մրցավարի կողմից պատժվեց դեղին քարտով:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ փետրվարի 26-ին, Սերբիայում: Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:45-ին:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Եվրոպա լիգա
- «Պանատինայկոս» — «Վիկտորիա Պլզեն»՝ 2:2
- «Սելթիկ» — «Շտուտգարտ»՝ 1:4
- «Լուդոգորեց» — «Ֆերենցվարոշ»՝ 2:1
Կոնֆերենցիաների լիգա
- «Դրիտա» — «Ցելե»՝ 2:3
- «Յագելոնիա» — «Ֆիորենտինա»՝ 0:3
- «Շկենդիա» — «Սամսունսփոր»՝ 0:1


























































