Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» հետ։
Խաղից առաջ մեկնաբանություններ են տվել «Նոայի» ֆուտբոլիստներ Գոռ Մանվելյանը և Իմրան Ուլադ Օմարը։
Գոռ Մանվելյան․ «Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար։ Հպարտությամբ ենք մտնելու խաղադաշտ և կռվելու մեր երկրպագուների և երկրի համար»։
Իմրան Ուլադ Օմար․ «Երբ սրտով ես խաղում, իսկ բազմահազար երկրպագուները մինչև վերջին րոպեն աջակցում են քեզ, ապա անհնարին ոչինչ չկա»։
Հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 19-ին, Երևանի ժամանակով 21։45-ին։



























































