Կոնֆերենցիաների լիգայի անցումային փուլի շրջանակներում Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ կիսվել է «ԱԶ Ալկմարի» դեմ կայանալիք առաջիկա դիմակայության սպասումներով։
«Յուրաքանչյուր խաղում խաղադաշտ եմ դուրս գալիս հաղթելու նպատակով։ Ես իսկապես հավատում եմ այս թիմին և մեր որակներին։ Չեմ կարող կանխատեսել, թե որքան հեռու կգնանք կամ ինչի կհասնենք, բայց մեր գործն է՝ պարզել դա։ Կարող եմ խոստանալ, որ մենք կանենք առավելագույնը, իսկ մնացածը՝ կտեսնենք։
Ֆուտբոլում երբեք չես իմանա. փլեյ-օֆֆ փուլում մեկ կամ երկու խաղի կտրվածքով ամեն ինչ հնարավոր է։
Ես հարձակվող եմ, և իմ գործը գոլ խփելն է, ուստի ուրախ եմ, որ դա լավ արդյունքներ է բերել մեզ և թույլ տվել այս գարնանը խաղալ եվրագավաթներում։ Ազատ ժամանակ, անշուշտ, շատ ենք դիտում եվրոպական ֆուտբոլ և ճանաչում ենք «ԱԶ»-ի շատ խաղացողների։
Ես միանշանակ լավատես եմ։ Այս տարի շատ ծանր խաղեր ենք անցկացրել եվրոպական թիմերի դեմ և կարողացել ենք հաղթել կամ ոչ-ոքի խաղալ, ուստի պետք է պահպանենք վստահությունը և նվիրվենք առավելագույնս»,- ասել է բոսնիացի ֆուտբոլիստը։



























































